National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
25.06.2018
Քննարկվել են աղետների դիմակայունության ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող հարցեր
1 / 3

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Աղետների դիմակայունության ամրապնդումը եւ զարգացումը» թեմայով։ Մասնակցել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ՀՀ բնապահպանության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունների, ՄԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնագետներ։

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, նշելով, որ քննարկվող հարցը մշտապես եղել է մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, կարեւորել է խորհրդարանի եւ շահագրգիռ նախարարությունների ու կազմակերպությունների համատեղ գործակցությունը՝ օրենսդրական ճանապարհով բնագավառի խնդիրների լուծման գործում։

«Բոլոր շահագրգիռ կողմերի նպատակը պետք է լինի դիմակայուն Հայաստանի կերտումը»,- ասել է հանձնաժողովի նախագահը։

Բանախոսը նաեւ կարեւորել է ՀՀ կառավարության «Աղետների ռիսկերի կառավարման» ռազմավարության կյանքի կոչելը բոլոր ուղղություններով։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աղետների ռիսկերի նվազեցման գործում կարոր է համարել հանրության իրազեկվածության ուղղությամբ տարվող աշխատանքները։

«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության իրականացրած քաղաքականությունը նպատակաուղղված է տեխնածին եւ բնական աղետների ռիսկերի նվազեցմանը, հնարավոր հետեւանքների կանխմանն ու վերացմանը՝ որպես պետության անվտանգության բաղկացուցիչ տարր»,-նշել է Հրաչյա Ռոստոմյանը՝ հավելելով. «Մեր տեսլականն է Հայաստանը դարձնել աղետներին դիմակայուն երկիր»:

Նա նաեւ կարեւորել է տարածշրջանային համագործակցությունը, ինչը հնարավորություն կտա համակողմանի լուծել առկա խնդիրները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, աղետների ռիսկերի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորին տեխնածին եւ բնական աղետների ռիսկերի նվազեցման բնագավառում Հայաստանում տարվող աշխատանքները դրական է գնահատել։

Նշվել է, որ ՄԱԿ-ն իր աջակցությունն է բերել աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարող աշխատանքներին։ Կարեւորվել է տարածաշրջանային գործակցությունը, հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը:

Ընդգծվել է նաեւ պետական կառույցների եւ հանրության համագործակցությունը, ինչն ընդհանուր պատասխանատվություն է: Կարեւոր է համարվել նաեւ հաշմանդամների, ծերերի հետ տարվող աշխատանքները։

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանի՝ 2010 թվականին ստեղծված «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը լուրջ դերակատարություն է ունեցել համապատասխան միջավայրի ձեւավորման եւ զարգացման գործում։

Փոխնախարարի հավաստմամբ՝ Համաշխարհային բանկը Հայաստանը դասում է աշխարհի ամենաաղետավտանգ 60 երկրների շարքում: Այն ամենաբարդ ռելիեֆ ունեցող երկրներից է, որի տարածքը ենթակա է երկրաշարժերի, 1-4 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների եւ հեղեղումների, 0-5 տոկոսը՝ փլուզումների ու քարաթափումների, 12 տոկոսը՝ ցրտահարությունների, 15 տոկոսը՝ երաշտի, 17 տոկոսը՝ կարկտահարման։

«Աղետների ռիսկերի նվազեցման բոլոր հարցերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում եւ ամեն ինչ արվում է խնդիրները ժամանակակից մեթոդներով լուծելու ուղղությամբ»,- հավաստիացրել է փոխնախարարը։

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը նշել է, որ տարածաշրջանում աղետների ռիսկի մեծացմանը նպաստում է երկու կարեւոր գործոն՝ կլիմայի փոփոխությունը եւ չկառավարվող ուրբանիզացիան։ Հայաստանը բնորոշվում է որպես խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորությամբ, անապատացման գործընթացներով եւ հաճախակի նկատվող տարերային աղետներով, որոնք երկիրն ավելի զգայուն են դարձնում կլիմայում ընթացող եւ կանխատեսվող փոփոխությունների նկատմամբ։

Փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը համատեղ գործակցությամբ հնարավորություն կունենա բացահայտել եւ նախանշել տարածաշրջանում աղետների ռիսկի նվազեցման ու կանխարգելման լավագույն հնարավորությունները։

Ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանի՝ նախարարությունը ծավալուն աշխատանքներ է տանում հատկապես ուսումնական հաստատություններում սովորողների շրջանում աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ։ Կրթական ծրագրերում ներառված են բազմաթիվ միջոցառումներ, որոնք դպրոցականներին եւ ուսանողներին հնարավորություն են տալիս արագ կողմնորոշվել հանկարծահաս աղետների դեպքում։

Ուսումնական հաստատությունների սեյսմիկ կայունության ապահովման համար բանախոսը կարեւորել է բյուջետային ֆինանսական հատկացումները, ինչը հնարավորություն կտա ամրացնելու դպրոցական շենքերը, բարձրացնելու դրանց սեյսմիկ կայունության մակարդակը։

Մասնակիցների՝ բանախոսներին ուղղված հարցերն առնչվել են սողանքների, անտառային հրդեհների կանխման հնարավորությանը, էկոհամակարգին, ջրային պաշարներին, Սեւանի ջրամակերեսի բարձրացմանն ու ոլորտի բազմաթիվ այլ խնդիրներին։


29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am